Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 101 դեպք. գրանցվել է 6 ավտովթար. վիրավորվել է 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 20-21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 101 դեպք:
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 39, խարդախության` 12, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, հոգեկան ներգործության՝ 5, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու վստահված գույքը հափշտակելու՝ 4-ական, խուլիգանության՝ 3, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, վարժական հավաքներից խուսափելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, թմրանյութի իրացման, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ինքնավնասման ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող և կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։