Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ փոփոխվեց։
Դատավորի այս հայտարարությունն արժանացավ դատարանի դահլիճում նստածների ծափահարություններին։
Դատավորը սահմանեց վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս ժամկետով չեն կարող վարել «Իմնեմնիմի» պոդքաստն ու այլ հաղորդումներ։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 18-ին ժամը 16։30-ին։