Մահացել է Իրինա Շեյքի վետերան տատիկը
Աշխարհի ամենաբարձ վարձրատրվող մոդելներից մեկի՝ Իրինա Շեյքի տատիկը մահացել է Բաշկորտոստանի Սիբայ քաղաքի հիվանդանոցներից մեկում այդպես էլ գիտակցության չգալով: Թոշակառուն մահացել է կյանքի 91-րդ տարում: Այս մասին գրում է Life News-ը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Իրինա Շեյքն ուղևորվել էր Բաշկորտոստան՝ իմանալով տատիկի՝ Գալյա Գայնիսլամովնայի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նա ընկել է կոմայի մեջ: Սուպերմոդելը հետաձգել է ծրագրված նկարահանումները, որպեզի մոտ լինի մեռնող տատին, բայց նրան հաջողվել է տատիկի կողքին անցկացնել ընդամենը մի քանի օր:
-Իմ սիրելի, դու միշտ կմնաս մեր հիշողություններում իբրև կենսախինդ, բարի, հոգատար: Միայն ուժեղ կինը, ինչպիսին դու ես, կարող է կամավոր կերպով 19 տարեկանում գնալ պատերազմ, որպեսզի պաշտպանի մեր հայրենիքը,- գրել է Իրինա Շեյքը սոցիալական ցանցերից մեկի իր էջում: Մենք միշտ կհիշենք ու կսիրենք քեզ: Դու մեզ համար իսկական օրինակ ես:
Գալյա Գայնիսլամովնան 12 տարի դաստիարակել է Քրիշտիանու Ռոնալդուի ապագա հարսնացուին նրա քրոջ՝ Տատյանայի հետ միասին: Նա նույնիսկ հանուն իր թոռնուհիների Սիբայից տեղափոխվել է Եմանժելինսկ:
Մինչ Իրինայի մայրը երկու տեղ էր աշխատում, որպեսզի կերակրի երեխաներին, տատիկը հետևել է աղջիկներին:
Նշենք, որ Իրինա Շեյքի տատիկը եղել է Հայրենական պատերազմի վետերան: Նա ստացել է մի շարք մեդալներ՝ Ուկրաինայի ճակատում հետախուզության համար: Պատերազմն ավարտվելու ժամանակ Գալյան եղել է Ավստրիայում: Նրա միակ որդին՝ Վալերին, ամուսնացել է Եմանժելինսկ քաղաքի ամենագեղեցիկ աղջկա՝ Օլգայի հետ, ով Իրինայի մայրն է: