Գուտերեշն Ադրբեջանին ու ՀՀ-ին կոչ է արել շարունակել ձեռք բերված համաձայնության գործընթացը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և կողմերին կոչ է արել սահմանազատման հարցով ձեռք բերված համաձայնության գործընթացը շարունակել սահմանի մնացած հատվածներում ևս։
Անտոնիո Գուտերեշը ողջունել է նաև փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը ներկայումս շարունակում են աշխատել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։
«Հույս ունենք՝ մայիսի 10-11-ին Ալմաթիում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպմանը կհաջորդի հետագա կառուցողական փոխգործակցությունը՝ մնացած տարաձայնությունները լուծելու համար»,- ասել է նա։