Մեկ զոհ, 30-ից ավելի վիրավոր՝ Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ․ հայտնի է պատճառը
Լոնդոն-Սինգապուր թռիչքի ժամանակ ուժեղ տուրբուլենտության պատճառով 1 ուղևոր է մահացել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել, հաղորդում է BBC-ն։
«Սինգապուրյան ավիաուղիներ»-ին պատկանող Boeing 777-300ER ինքնաթիռը Սինգապուրի փոխարեն վայրէջք է կատարել Բանգկոկում։
Ինքնաթիռում եղել է 211 ուղևոր և անձնակազմի 18 անդամ։