Մեր նոր զորամասերից մեկն է. մեծ բարեփոխումներն իրականություն են դառնում. Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է տարածել եւ գրառում արել:
«Մեր նոր զորամասերից մեկն է: Պաշտպանական ոլորտում մեծ բարեփոխումները իրականություն են դառնում՝ նոր որակ հաղորդելով մեր զինված ուժերին:
Համբերությունն ու աշխատանքը հաջողության գրավականն են»,- գրել է նա:
Նշենք, որ խոսքը Ազատի զորամասի մասին է, որտեղ զինվորական կացարանը հրդեհվել էր՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դառնալով: