ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի հիշատակը
Հայաստանի ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձնակազմի հիշատակը։
Նման առաջարկով հանդես եկավ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։
Համաձայն Իրանի սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը,մինչև ընտրությունների անցկացումը։