Կիրանցի մոտից բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. ՆԳՆ
Տավուշի Կիրանց գյուղի մոտից այսօր բերման ենթարկված 14 քաղաքացիներն էլ ազատ են արձակվել։
Այս մասին «Ազատության»-ը հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
Ոստիկանները երկու օր է՝ փակել են գյուղ տանող ճանապարհը։ Նրանք թույլ չէին տալիս քաղաքացիներին, լրագրողներին ու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին գյուղ մտնել։
Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնել էր, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: