ՄԱԿ ԱԽ-ն լռության րոպեով հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և կործանված ուղղաթիռի մյուս ուղևորների հիշատակը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և վթարված ուղղաթիռում գտնվող մյուս ուղևորների հիշատակը։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահը Ռուսաստանի, Չինաստանի և Ալժիրի խնդրանքով լռության րոպե է հայտարարել։
Անվտանգության խորհուրդը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և մի խումբ այլ պաշտոնյաներ զոհվել են մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատական նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով:
Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է նախագահի և նրա պատվիրակության մահվան մասին լուրերը, որոնք վերադառնում էին Ադրբեջանի հետ սահմանին ամբարտակի բացման արարողությունից։