Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Չինաստանը զենք չի մատակարարել Ուկրաինայի հակամարտող կողմերից ոչ մեկին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպությունում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը։
«Չինաստանը ուկրաինական ճգնաժամի ստեղծողը կամ կողմը չէ: Մենք զենք չենք տրամադրել հակամարտության կողմերից որևէ մեկին»,-նշել է նա և հավելել, որ չեն պատրաստվում նպաստել ճգնաժամի խորացմանը: