Քննարկվել են ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև կայուն զարգացմանն ուղղված համագործակցության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբային: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը ներկա էին նաև ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև կայուն զարգացմանն ուղղված համագործակցության հիմնական ուղղություններին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության ծրագրի բովանդակությանը և իրականացման ընթացքին: