Ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը
Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից , ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Իջևանի գրասենյակից․
«Այս ազնիվ, հայրենասեր, հայրենիքի համար մարտնչող մարդուն գետնին էին տապալել և անողոքաբար ծեծի էին ենթարկում։
Պատասխան պետք է տան բոլորը»,- ասվում է հաղորդագրության մեջ։