Գառնիկ Դանիելյանը գնում է Ոստիկանություն՝ այցելելու բերման ենթարկված քաղաքացիներին
Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը գնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու ուժի կիրառմամբ բերման ենթարկված 14 քաղաքացուն: Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանց գյուղի ճանապարհին կարմիրբերետավորները ուժի կիրառմամբ բերման են ենթարկել 14 քաղաքացու:
Հիշեցնենք, որ ոստիկանները շարունակում են երկու կողմից փակ պահել Կիրանց գյուղի մուտքը: