Կիրանցում իրավիճակը լարված է․ ոստիկանությունն ուժ կիրառելով՝ բերման է ենթարկում քաղաքացիներին
Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն ուժ կիրառելով՝ բերման է ենթարկում քաղաքացիներին։
Ըստ Կիրանցի ճանապարհը փակած ոստիկանների քաղաքացիներն են փակել ճանապարհը և նրանց գործողությունները ապօրինի են։
Հիշեցնենք, որ 2 օր է ոստիկանությունը փակ է պահում գյուղի մուտքերը, թույլատրելով անցնել միայն Կիրանցի գրանցում ունեցողներին։
Նախօրեին փորձել էին Կիրանց մտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները, իսկ այսօր առավոտից այնտեղ էր նաև Բագրատ Սրբազանը, որին հաջողվել է հասնել Կիրանց։