Բագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց
Բագրատ Սրբազանը՝ չնայած ոստիկանական արգելքին, կարողացել է հասնել Կիրանց։
«Էս հայրենիքում ինձ ոչ-ոք չի կարող կասեցնել։ Իմացեք։
Դուք այսօր մեծ սխալ թույլ տվեցիք։ Դուք կարող էիք մեր խնդրանքին ընդառաջել, մենք էլ գայինք, Լենա տատի ծնունդը շնորհավորեինք, գնայինք»,-դիմելով Տավուշի մարզի ոստիկանապետին՝ ասաց Բագրատ Սրբազանը։
Նշենք, որ Բագրատ Սրբազանն այս պահին Կիրանցի եկեղեցու բակում է։