Քաղաքացիներին և պատգամավորներին թույլ չեն տալիս հատել ոստիկանական շղթան և մոտենալ Բագրատ Սրբազանին
Քաղաքացիներին և ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս հատել ոստիկանական շղթան և մոտենալ Բագրատ Սրբազանին։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 20-ին, Բագրատ Սրբազանը մի շարք քաղաքացիների հետ մեկտեղ մեկնել են Կիրանց։
Կիրանցում ոստիկանական ուժերը թույլ չեն տվել Բագրատ Սրբազանին ու իր աջակիցներին մուտք գործել գյուղ։