ԵՄ-ն ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը ցավակցություն է հայտնում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և մյուս անձանց մահվան կապակցությամբ։
«ԵՄ-ն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում նախագահ Ռայիսիի և արտգործնախարար Աբդոլլահիանի, ինչպես նաև նրանց պատվիրակության և անձնակազմի մյուս անդամների՝ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվելու համար։ Մեր մտքերը նրանց ընտանիքների հետ են»,- գրել է Շառլ Միշելը X սոցիալական ցանցում։
Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին: