Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-22-ը գտնվելու է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով։
Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից: