Երևան, 02.Ապրիլ.2025, 00:00 |
Բրիտանացի պատգամավորները պահանջում են ճնշում ... Սամվել Շահրամանյանն ու Արցախի ԱԺ պատգամավորնե... Երևանում «Kia Sportage»-ը գլխիվայր շրջվել է. ... Պակիստանի զորքերը ներխուժել են Քաշմիրի հնդկակ... Վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառվ... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մարտուն Գրիգորյանի թիմակից Անահիտ Խալաթյանն ա... Թnւրք բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել ... Մարտուն Գրիգորյանը որոշում ունի․ Արթուր Վանեց... Մխիթար Հայրապետյանը Տալլինում հանդիպել է Էստո... ՔՊ-ն ԲԴԽ անդամի թափուր տեղերի համար թեկնածուն... Կադրեր՝ ԱՄՆ դեսպանատան առջև տեղի ունեցած վթար... Երեխաների թրաֆիքինգից պաշտպանությունը ոչ միայ... Գազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվն ... «9 տարի առաջ այս օրը վերջին անգամ լսեցի քո ձա... Երբ կմեկնարկի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճար... Հայաստանի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությու... Իսակովի պողոտայում բախվել են «Nissan»-ն ու «M... Անուշիկ Ավետյանը նշանակվել է էկոնոմիկայի նախա... 2024 թ․ մեղադրական եզրակացությամբ դատարան է ո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Բուլղարիայի բուհերում կրթություն ստանալու նպա... Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը ... Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատու... Հայտնի հրուշակագործին կախված են հայտնաբերել ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նո... Կաթողիկոսը խնդրանքով դիմել է Ֆրանկ-Վալտեր Շտա... Հասրաթյան փողոցում անվադողեր են այրվել. դեպքի... Սրբուհի Գալյանը «Արմավիր» ՔԿՀ-ում ծանոթացել է... Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք վթարավտ... Գյումրիից «Պապի ընտրության» սպիտակ ծխի եռօրյա... Ավարտվել է «Սևան» ազգային պարկի նախկին տնօրեն... Երևանում 26-ամյա աղջիկը պղպեղային օդամղիչով փ... Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության գործ... Աստղագուշակ՝ ապրիլի 2-ի համար ՄԻՊ-ն ու ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հրաժարվե՞լ է, թե՞ հրաժարեցրել են. «Հրապարակ» Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա. «Հրապարակ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՔՊ-ականները «սարքել են» Վիլեն Գաբրիելյանի գլխ... Արցախցիները բացատրություն են պահանջել Վիտալի ... Իրարանցումից հետո ո’չ լսել են նախարարի ձայնը,... Արցախցիները մեծ հանրահավաքի են պատրաստվում. ի... Ներքին գործերի նախարարի թեկնածու են փնտրում. ... Ջուր չի լինելու Թբիլիսիում առանձնապես խոշոր չափերով թմրանյութ... Հակոբ Սերոբյանն արժանացել է Եվրոպական մարմնամ... ՊԵԿ-ը 2025 թվականի առաջին եռամսյակում ապահովե... Չինաստանի ԱԳ նախարարը Մոսկվայում հանդիպել է Պ... Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-... 13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհվել... Մակունցը մասնակցել է ԱՄՀ կազմակերպած ընդունել... Բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամ... Գերմանիայի նախագահը ժամանել է Ադրբեջան Հայաստանում հաշվառված խոշոր ու մանր եղջերավոր... Ավելացել են Հայաստանի պետական սահմանն ապօրինի... Ուսումնարաններում և քոլեջներում սովորելը կարո... Մինչև հիմա չի պարզվել Տիգրանին խnշտանգմшն ենթ... Խոզնավարի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչե... Առկա է առևտրատնտեսական հարաբերությունների չիր... Մոտ երեք տարի ինձ կալանքի տակ են պահում չեղած... Ամերիկացի զինվորականին մահացած են գտել Ինչ հնարավորություններ կտա ԶԼՄ ներկայացուցիչն... Արտաշատում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատ... Տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ. այն վարել ... Հայաստան է ժամանել Վիետնամի ԱԺ նախագահի գլխավ... Ծովինար Վարդանյանն ու ԱՄՀ հայաստանյան առաքելո... «Նիկոլին ընտրել ենք, կողքը կանգնել, որ մեզ սե... Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրե... Էջմիածնի գերեզմանատնից կատարել են ալյումինե ճ... ՏԻՄ ընտրություններում քաղաքական ռեսուրսի այսպ... Երկաթգծի հարևանությամբ մեքենան բախվել է սյանը... Մովսես Հակոբյանին նոր մեղադրանք է ներկայացվել... Վեհափառը և Հունգարիայի եկեղեցիների խորհրդի գլ... Բայրամովը եվրոպացի պաշտոնյաներին է ներկայացրե... Արմեն Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում,... ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում լայն տարածում ... Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առ... ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոն... Իսրայելի ավիահարվածի հետևանքով Բեյրութում «Հե... Խստորեն դատապարտում ենք թե՛ Վիլեն Գաբրիելյանի... Ես կարող եմ ներել, ոտքի տակ գցել անձնականը, բ... Մարդ ու կին մի մարմին, բայց ոչ մի «Ֆեյսբուք».... Բախվել են «Tesla»-ն ու «Honda» մակնիշի մոտոցի... Զեմֆիրան մենահամերգով հանդես կգա Երևանում Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղար... Հայաստանում համակարգչային հափշտակությունների ... Իմ այցի հիմնական նպատակն է խթանել ՀՀ-ի և Չեռն... Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկում կ... Շախմատի մրցումներով մեկնարկել են ՀՀ ուսանողակ... Երկու երկրների կառավարությունների միջև համագո... Հանրային Ռադիոյի տնօրենի կինը վիրավորել է արց... Փաշինյանը և Չեռնոգորիայի փոխվարչապետը քննարկե... Արդարադատության նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան... Հակակոռուպցիոն կոմիտեն պատրաստվում է Անահիտ Խ... Եվրամիությունը հավատարիմ է Հարավային Կովկասու... Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Կիպր... Բազմաֆունկցիոնալ մեքենաները Երևանում են. Տիգր... Այսօրվանից կփորձարկվի դեղերի փոխհատուցման նոր...

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ այդ համագործակցությունը ոչ միայն պաշտպանական-տեխնիկական է, այլև կողմերը դիտարկում են կարողությունների զարգացումը:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան՝ խոսելով վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունների բարձր մակարդակի, երկու երկրների միջև ակտիվացող պաշտպանական և ռազմական համագործակցության, Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակի և տարածաշրջանում ենթակառուցվածքների հնարավոր ապաշրջափակման, հայ և հնդիկ ժողովուրդների մշտական մտերմության և այլ հարցերի շուրջ։ 

-Տիկին դեսպան, վերջին շրջանում Հայաստանի ու Հնդկաստանի հարաբերություններում բավական ակտիվություն է նկատվում։ Նախորդ տարի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելեց Հնդկաստան, այնուհետև տեղի ունեցավ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցելությունը։ Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ու Հնդկաստանի հարաբերությունները քաղաքական մակարդակում և ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք։

-Նախ և առաջ, Նամաստե, բարև Ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տվեցիք գալ և զրուցել ձեզ հետ ու խոսել Հնդկաստանի ու Հայաստանի հարաբերությունների մասին: Դուք շատ ճիշտ եք՝ ասելով, որ մեր քաղաքական հարաբերությունները շատ ջերմ են․ դրանք պատմականորեն միշտ այդպիսին են եղել: Բայց ոչ վաղ անցյալում, և վստահաբար կարող եմ ասել՝ 2021 թվականին մեր արտաքին գործերի նախարար՝ դոկտոր Ջայշանկարի (խմբ․ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկար) այցից հետո մենք կարող ենք տեսնել նորացված եռանդ․ մեր քաղաքական շփումներում մեծ դինամիկա կա: Ինչպես նշեցիք, արտգործնախարար պարոն Միրզոյանի կողմից այցեր ենք ունեցել Հնդկաստան՝ 2022 թվականին, հետո՝ 2023 թվականին: Եվ, եթե նայենք, 2023 թվականին գործնականում ամեն ամիս փոխադարձ այցեր ենք ունեցել։ Տարբեր նախարարներ այցելեցին Հնդկաստան, Դուք նաև նշեցիք ձեր անվտանգության խորհրդի քարտուղարի այցը։ Հարաբերությունները վերընթաց հետագծի վրա են։ Դրանք ջերմ են, և շատ հաճախակի շփումներ են լինում։

-Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում զարգացնելու պաշտպանական կապերը Հնդկաստանի հետ։ Գիտենք, որ դեռ 2022 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Հնդկաստանում էր։ Վերջերս նաև տեղեկություններ եղան, որ Հնդկաստանը ռազմավարական կարևորության արտահանումների համար դեպի Հայաստան օդային միջանցք է ստեղծում։ Ասացեք խնդրեմ, ռազմական ոլորտում համագործակցության ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։

-Այո, իսկապես, մեր պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում։ Պաշտպանական համագործակցությունը ոչ միայն պաշտպանական-տեխնիկական է, այլև մենք դիտարկում ենք կարողությունների զարգացումը: Լինի դա ռազմատեխնիկական համագործակցություն, թե ուսուցման և կարողությունների զարգացում, այդ երկու ճակատներն էլ շատ լավ են ընթանում: Դուք միանշանակ ճիշտ եք. 2022 թվականին պաշտպանության նախարար պարոն Պապիկյանն այցելել էր Հնդկաստան, և դրանից հետո մենք տեսնում ենք, որ շատ բան է տեղի ունեցել պաշտպանության ոլորտում։ Մենք դեռևս աշխատում ենք, որպեսզի հետագայում այն ավելի ընդլայնվի: Ինչ վերաբերում է օդային միջանցքին, ապա կարծում եմ, որ այդ հաղորդումները ճիշտ չէին։ Մենք իսկապես դիտարկում ենք, թե ինչպես կարելի է տեխնիկան հասցնել այստեղ՝ Հայաստան։ Սակայն, ինչ վերաբերում է այս օդային միջանցքին, ապա դա ուղղակի, կարծում եմ՝ ապատեղեկատվություն էր։ Ուստի ես կցանկանայի պարզաբանել այդ գրառումը: Կարծում եմ, որ մեր ռազմական համագործակցության հեռանկարներն իսկապես շատ լավն են, և մենք աշխատում ենք դրանք էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:

-Փետրվարին Հայաստանում էր Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։ ՀՀ պաշտպանության նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա նշեց, որ հնարավոր է համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ Որքանո՞վ եք հավանական համարում այս ձևաչափով համագործակցությունը և ի՞նչ կքաղեն նշված երկրները սրանից։

-Գիտեք, Ձեր նշած չորս երկրներն էլ շատ լավ հարաբերություններ, ջերմ ու սերտ կապեր ունեն՝ լինի դա Հնդկաստան-Հայաստան, Հնդկաստան-Հունաստան, թե Հնդկաստան-Ֆրանսիա։ Մենք հիմա նշում ենք Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման 25-ամյակը։ Հունաստանի հետ նույնպես մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել։ Ես գտնում եմ, որ բոլոր չորս երկրներն էլ համախոհներ են, շատ մոտ գործընկերներ: Այս պահին, կարծում եմ, դեռ մի փոքր վաղաժամ է խոսել քառակողմ ձևաչափի մասին։ Բայց այո, համընկնումներ կան։ Եվ ես վստահ եմ, որ եթե նման համագործակցություն տեղի ունենա, ապա այդ դեպքում բոլոր երկրները կշահեն։ Նրանք կկարողանան համագործակցել այն ուղղություններով, որոնք կան երկկողմ ձևաչափերով, որն այնուհետև կտարածվի չորս երկրների վրա։ Այս պահին, կարծում եմ, որ միայն դրական օրակարգ կարող եմ տեսնել այն դեպքում, եթե դա տեղի ունենա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Այս թեմայով

Բրիտանացի պատգամավորները պահանջում են ճնշում ... Սամվել Շահրամանյանն ու Արցախի ԱԺ պատգամավորնե... Երևանում «Kia Sportage»-ը գլխիվայր շրջվել է. ... Պակիստանի զորքերը ներխուժել են Քաշմիրի հնդկակ... Վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառվ... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մարտուն Գրիգորյանի թիմակից Անահիտ Խալաթյանն ա... Թnւրք բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել ... Մարտուն Գրիգորյանը որոշում ունի․ Արթուր Վանեց... Մխիթար Հայրապետյանը Տալլինում հանդիպել է Էստո... ՔՊ-ն ԲԴԽ անդամի թափուր տեղերի համար թեկնածուն... Կադրեր՝ ԱՄՆ դեսպանատան առջև տեղի ունեցած վթար... Երեխաների թրաֆիքինգից պաշտպանությունը ոչ միայ... Գազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվն ... «9 տարի առաջ այս օրը վերջին անգամ լսեցի քո ձա... Երբ կմեկնարկի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճար... Հայաստանի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությու... Իսակովի պողոտայում բախվել են «Nissan»-ն ու «M... Անուշիկ Ավետյանը նշանակվել է էկոնոմիկայի նախա... 2024 թ․ մեղադրական եզրակացությամբ դատարան է ո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Բուլղարիայի բուհերում կրթություն ստանալու նպա... Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը ... Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատու... Հայտնի հրուշակագործին կախված են հայտնաբերել ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նո... Կաթողիկոսը խնդրանքով դիմել է Ֆրանկ-Վալտեր Շտա... Հասրաթյան փողոցում անվադողեր են այրվել. դեպքի... Սրբուհի Գալյանը «Արմավիր» ՔԿՀ-ում ծանոթացել է... Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք վթարավտ... Գյումրիից «Պապի ընտրության» սպիտակ ծխի եռօրյա... Ավարտվել է «Սևան» ազգային պարկի նախկին տնօրեն... Երևանում 26-ամյա աղջիկը պղպեղային օդամղիչով փ... Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության գործ... Աստղագուշակ՝ ապրիլի 2-ի համար ՄԻՊ-ն ու ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հրաժարվե՞լ է, թե՞ հրաժարեցրել են. «Հրապարակ» Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա. «Հրապարակ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՔՊ-ականները «սարքել են» Վիլեն Գաբրիելյանի գլխ... Արցախցիները բացատրություն են պահանջել Վիտալի ... Իրարանցումից հետո ո’չ լսել են նախարարի ձայնը,... Արցախցիները մեծ հանրահավաքի են պատրաստվում. ի... Ներքին գործերի նախարարի թեկնածու են փնտրում. ... Ջուր չի լինելու Թբիլիսիում առանձնապես խոշոր չափերով թմրանյութ... Հակոբ Սերոբյանն արժանացել է Եվրոպական մարմնամ... ՊԵԿ-ը 2025 թվականի առաջին եռամսյակում ապահովե... Չինաստանի ԱԳ նախարարը Մոսկվայում հանդիպել է Պ... Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-... 13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհվել... Մակունցը մասնակցել է ԱՄՀ կազմակերպած ընդունել... Բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամ... Գերմանիայի նախագահը ժամանել է Ադրբեջան Հայաստանում հաշվառված խոշոր ու մանր եղջերավոր... Ավելացել են Հայաստանի պետական սահմանն ապօրինի... Ուսումնարաններում և քոլեջներում սովորելը կարո... Մինչև հիմա չի պարզվել Տիգրանին խnշտանգմшն ենթ... Խոզնավարի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչե... Առկա է առևտրատնտեսական հարաբերությունների չիր... Մոտ երեք տարի ինձ կալանքի տակ են պահում չեղած... Ամերիկացի զինվորականին մահացած են գտել Ինչ հնարավորություններ կտա ԶԼՄ ներկայացուցիչն... Արտաշատում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատ... Տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ. այն վարել ... Հայաստան է ժամանել Վիետնամի ԱԺ նախագահի գլխավ... Ծովինար Վարդանյանն ու ԱՄՀ հայաստանյան առաքելո... «Նիկոլին ընտրել ենք, կողքը կանգնել, որ մեզ սե... Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրե... Էջմիածնի գերեզմանատնից կատարել են ալյումինե ճ... ՏԻՄ ընտրություններում քաղաքական ռեսուրսի այսպ... Երկաթգծի հարևանությամբ մեքենան բախվել է սյանը... Մովսես Հակոբյանին նոր մեղադրանք է ներկայացվել... Վեհափառը և Հունգարիայի եկեղեցիների խորհրդի գլ... Բայրամովը եվրոպացի պաշտոնյաներին է ներկայացրե... Արմեն Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում,... ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում լայն տարածում ... Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առ... ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոն... Իսրայելի ավիահարվածի հետևանքով Բեյրութում «Հե... Խստորեն դատապարտում ենք թե՛ Վիլեն Գաբրիելյանի... Ես կարող եմ ներել, ոտքի տակ գցել անձնականը, բ... Մարդ ու կին մի մարմին, բայց ոչ մի «Ֆեյսբուք».... Բախվել են «Tesla»-ն ու «Honda» մակնիշի մոտոցի... Զեմֆիրան մենահամերգով հանդես կգա Երևանում Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղար... Հայաստանում համակարգչային հափշտակությունների ... Իմ այցի հիմնական նպատակն է խթանել ՀՀ-ի և Չեռն... Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկում կ... Շախմատի մրցումներով մեկնարկել են ՀՀ ուսանողակ... Երկու երկրների կառավարությունների միջև համագո... Հանրային Ռադիոյի տնօրենի կինը վիրավորել է արց... Փաշինյանը և Չեռնոգորիայի փոխվարչապետը քննարկե... Արդարադատության նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան... Հակակոռուպցիոն կոմիտեն պատրաստվում է Անահիտ Խ... Եվրամիությունը հավատարիմ է Հարավային Կովկասու... Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Կիպր... Բազմաֆունկցիոնալ մեքենաները Երևանում են. Տիգր... Այսօրվանից կփորձարկվի դեղերի փոխհատուցման նոր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan