Իրանի կառավարությունն արտահերթ նիստ կգումարի
Իրանի կառավարությունը արտահերթ նիստ կանցկացնի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան լուրից հետո։
IRNA գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ստույգ ժամի մասին տեղեկություն չի հաղորդվում։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։