ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար
Մայիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ մասնակցելու է Համաշխարհային անվտանգության ֆորումին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: