ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վերաբերյալ լուրերին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհանգստությամբ է հետևում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ տեղի ունեցած հավանական վթարի մասին լուրերին: Այս մասին ասված է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի գրասենյակի մեկնաբանությունում:
«Հույս ունենք, որ նրա հետ ամեն ինչ կարգին է»,- նշել են կառույցից:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի նախագահին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիսարևմտյան Վերզեգան շրջանում:
Փրկարարական թիմերը ժամանել են դեպքի վայր, և իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ: