Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ից հետո նախագահին ուղեկցող 2 ուղևոր կապ են հաստատել փրկարարների հետ․ Իրանի փոխնախագահ
Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին ասել է, որ ուղղաթիռի կոշտ վայրէջքից հետո Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին ուղեկցող երկուսը մի քանի անգամ կապ են հաստատել։
Այս մասին փոխանցում է ԻՌՆԱ-ն։
Միաժամանակ Իրանի փոխնախագահը նշել է, որ «կարծես թե դա լուրջ դժբախտ պատահար չէր»։
«Պատվիրակությունը թռել էր երեք ուղղաթիռներով, սակայն նախագահին տեղափոխող ուղղաթիռի և մյուս երկու ուղղաթիռների միջև կապը կորել է»,- ասել է Մանսուրին։
Մնացած երկու ուղղաթիռները սկսել են անհետացած ուղղաթիռի որոնումները։ «Ուղղաթիռի ուղևորներից մեկը և նրա անձնակազմը կապ են հաստատել, ինչը վկայում է այն մասին, որ աղետի աստիճանն այնքան էլ լուրջ չի եղել, արտակարգ դեպքի վայր են ուղարկվել Կարմիր մահիկի և բանակի փրկարարական ջոկատները։