ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող անհետացած ուղղաթիռի որոնմանը. Զախարովա
ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող անհետացած ուղղաթիռի որոնմանը։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող կորած ուղղաթիռի որոնման և կատարվածի պատճառների հետաքննության համար։
Հուսով ենք, որ ուղղաթիռի ուղեւորները ողջ են, և նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։
Շուրջ 4 ժամ է Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։