Կալանավորվել է Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա. նա զինկոմ է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 17-ին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Երևանի «Վարդաշեն» (ոստիկանների բանտ) քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել բարձրաստիճան զինվորական։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Մասիվի զինկոմն է։
Թե ինչ հանգամանքներում է նա ձերբակալվել, ապա դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել։