Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆրանսիացի գործընկերոջը՝ Էմանուել Մակրոնին, կոչ է արել այցելել Թբիլիսի՝ երկրում աշնանը կայանալիք խորհրդարանական նախընտրական քարոզարշավից առաջ։
Այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին ասել է La Tribune de Dimanche թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ է ակնկալում եվրոպացի առաջնորդներից՝ խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման և դրա ընդունման դեմ բողոքի ակցիաների ֆոնին։
«Էմմանուել Մակրոնը, 2018 թվականին իմ ընտրվելու պահից, ինձ խոստացել էր, որ պետք է անի դա՝ մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը սեպտեմբերին, և ես նրան սպասում եմ Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին», - ասել է նա:
Ըստ ՏԱՍՍ-ի, Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ Վրաստանը չի զրկվի ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակից խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման պատճառով։
Նա խոստովանել է, որ իր վետոն ազդեցություն չունի օրինագծի վերջնական ճակատագրի վրա, քանի որ իշխող կուսակցությունը կարող է վիճարկել այն:
Այդ կապակցությամբ նա կոչ է արել ցուցարարներին դադարեցնել ցույցերը և անցնել հաջորդ փուլ՝ կենտրոնանալով 2024 թվականի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը նախապատրաստվելու վրա։