Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում
Իրանական լրատվամիջոցները հայտնում են երկրի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կոշտ վայրէջքի մասին:
Ինչպես տեղեկացնում է IRNA-ն, Էբրահիմ Ռայիսիին և նրան ուղեկցող մի խումբ պաշտոնատար անձանց տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Արևելյան Ատրպատական նահանգի Բրազին և Արդեշիր գյուղերի միջև ընկած տարածքում:
Աղբյուրի տվյալներով՝ ուղղաթիռում են գտնվել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմաթին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ ու պաշտոնյաներ:
Վթարի վայր են մեկնել փրկարարական խմբեր, որոնց աշխատանքներին խոչընդոտում են վատ եղանակային պայմաններն ու թանձր մառախուղը:
Ինչպես հայտնի է, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին Արևելյան Ատրպատական նահանգ էր մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցելու երկու երկրների սահմանին՝ Արաքսի վրա կառուցված ամբարտակի բացմանը: