Տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացի առաջին դրական արդյունքները․ Ալիև
«Ներկայումս ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական արդյունքները», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ինչպես հաղորդում է AZERTAC-ը, այդ մասին նա հայտարարել է Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնման արարողության ժամանակ։
«Սա հույս է ներշնչում, որ վերջապես, երկար ընդմիջումից հետո, կարելի է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի և Հայաստանի միջև»,-ասել է նա։