Ուկրաինացի բռնցքամարտիկը՝ ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն
Ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը հաղթել է բրիտանացի մարզիկ Թայսոն Ֆյուրիին՝ նվաճելով ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը։ Մենամարտը տեղի է ունեցել այս գիշեր՝ «Ring of Fire» բռնցքամարտի երեկոյի շրջանակներում։
Իններորդ ռաունդի վերջում Ուսիկին հաջողվել է նոկդաունի ենթարկել բրիտանացուն։ Մենամարտի ընթացքում մարզիկները մոտավորապես նույնքան միավոր ունեին, սակայն ի վերջո մրցավարները հաղթանակը շնորհել են ուկրաինացուն, հաղորդում է Спорт-Экспресс-ը։
35-ամյա Ֆյուրիի համար այս մենամարտում կրած պարտությունն առաջինն էր իր կարիերայում։ Նա տարել է 34 հաղթանակ, մեկ մենամարտ ավարտել ոչ-ոքիով։