Աշգաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ֆորումի բացմանը մասնակցել են ավելի քան 20 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Թուրքմեն հայտնի բանաստեղծ և մտածող Մագթիմգուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակի շրջանակում Աշխաբադում բացվել է նրա անվան զբոսայգի, որտեղ, բացի Ֆրագիի մոնումենտալ հուշարձանից, տեղադրվել են նաև աշխարհի հայտնի մտածողների արձաններ։ Զբոսայգու՝ դասական բանաստեղծների նորաբաց ճեմուղում տեղադրվել է նաև հայ միջնադարյան հայտնի աշուղ-բանաստեղծ Սայաթ Նովային արձանը՝ ի թիվս Դանթե Ալիգերիի, Շոթա Ռուսթավելու, Օնորե Դը Բալզակի, Յոյան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի, Հաֆեզ Շիրազի, Ֆյոդոր Դոստաևսկու և այլ համաշխարհային մտածողների արձանների։
Սայաթ-Նովայի արձանի բացման պատիվը վերապահվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանին։
Սայաթ-Նովայի արձանի բացմանը ներկա են եղել Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովի պատվիրակները։