«Շատ ահավոր տեսարան է»․ պատգամավորը Կիրանցից է վերադարձել
«Ամսի 15-ին փաստաթուղթ ստորագրեցին, որով, արդեն, էն բոլոր մտահոգությունները, որ ունեինք, ցավոք, հաստատվեցին։ Արդեն ամեսի 15-ից հետո քիչ-քիչ անցնում են գործնական քայլերի։ Ադրբերջանի այսպես ասած պահանջները, ցանկությունները, դրած բոլոր պահանջները կատարում են, դեռ մի բան էլ ավելի եռանդով և ավելի վատ սցենարով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը նոր է վերադարձել Տավուշից։
Գառնիկ Դանիելյանը նշեց, որ տարածքային կառավարման նախարարն այցելել է Կիրանց, բաց ոչ մի նորմալ պատասխան չի տվել բնակիչներին։ «Շատ ահավոր տեսարան է, մարդիկ հուզված են, պայքարի արդեն որերորդ օրն է։ Մարդիկ պատրաստ են իրենց տների համար մինչև վերջ պայքարել։ Նրանց հույսը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն է, և նրանք նաև վերջին շանսը տեսնում են գործընթացների տապալման և էս ամեն ինչի կասեցման, Շարժման մեջ։ Նրանք էլ հասկանում են, որ սա վերջն է, ոչ միայն գյուղի կեսն է անցնում, այլև գյուղը դատարկվելու է։ Կիրանցի հայրենակիցներն ասում են, որ այստեղ ապրել այլևս հնարավոր չի լինի»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։