Լեհաստանի տարածքում ամերիկյան ռազմաբազա է բացվել
«Կրակով Բալիցե» միջազգային օդանավակայանի մոտ բացվել է ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերի Miron Camp բազան՝ հայտնել է Կրակովում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Էրին Նիքերսոնը, որը ներկա է եղել բազայի բացման արարողությանը:
Նրա խոսքով՝ դա ռոտացիոն բազա է ամերիկյան հատուկ գործողությունների ուժերի համար։ «Դա նշանակում է մշտական փոխգործակցություն լեհական և ամերիկյան հատուկ նշանակության ուժերի միջև»,- ասել է Նիքերսոնը, հավելել՝ բազայում մշտապես կգտնվի 100-150 ամերիկացի զինվորական՝ ռոտացիայի կարգով։
Miron Camp-ը դարձել է ԱՄՆ-ի հատուկջոկատայինների ամենաարևելյան բազան Եվրոպայում: