Այս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված․ Բագրատ սրբազան
Այս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված: Այս մասին կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Այս շարժումն եկել, հասել է մի հանգրվանի, որտեղ այլևս հետևանքները չեն, որ առաջնային են, այլ պատճառը։ Պատճառը մեկն է՝ գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ 1 շենքում և այդ պատճառը պետք է լուծվի։ Եվ այդ խոչնդոտը պետք է հեռացվի, կա՛մ հեռանա։ Ի՞նչ ճանապարհներով։ Ամեն ինչ պետք է լինի ընկալելի, իրավական և օրինական ճանապարհով: Իշխանության վերացման գործընթացը պետք է տեղի ունենա օրենքի շրջանակում»,- նշեց նա։
Բագրատ սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվում է փակ ձևաչափով: