Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ինձ ինչ-որ հրաշալի բան է սպասվում. Մբապե
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հայտարարել է փարիզյան ակումբից հեռանալու մասին, կիսվել է իր ապագայի վերաբերյալ մտքերով։
«Ես շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց շատ այլ բաներ կշահեմ։ Ես անհամբեր սպասում եմ դրան և շատ հուզված եմ: Այն, ինչ սպասվում է առջևում, մոգական կլինի»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մբապեն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ և այն ուժի մեջ է մինչև 2029 թվականը։ Նշվում էր, որ դեռ ձմռանը հարձակվողը թիմակիցներին ու ՊՍԺ-ի մարզչական շտաբին հայտնել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։
Իր հերթին, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը տեղեկացրել է Կառլո Անչելոտիի մարզչական շտաբին, որ Մբապեն կդառնա մադրիդյան թիմի նոր խաղացողը։
Աղբյուր ArmSport.am