ՀՀ-ի և Սլովենիայի ֆինանսների նախարարները քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները
Մայիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Սլովենիայի Հանրապետության ֆինանսների նախարար Կլեմեն Բոստյանչիչի հետ:
Կողմերը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները: Կարևորվել է երկու գերատեսչությունների միջև փորձի փոխանակումը և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերության ձևավորումը: