Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 16-ին Շենգավիթի բաժին է ներկայացել 19-ամյա Դավիթ Գ.-ն:
Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Դավիթ Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: