Սա ցույց է տալիս Լուկաշենկոյի կեղծավորությունը․ Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ
Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան կոշտ քննադատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Լեռնային Ղարաբաղ։
«Ճակատագրի հեգնանքով, Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակցի դիրքերը և Ադրբեջանին օգնելու համար մեկնում Ղարաբաղ: Սա ցույց է տալիս ռուսական «ռազմական դաշինքների» թուլությունը և Լուկաշենկոյի կեղծավորությունը։
Հանցավոր ռեժիմն ամեն գնով հոգ է տանում միայն իր գոյատևման մասին»,- X-ի միկրոբլոգում գրել է Սվետլանա Տիխանովսկայան։