Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է.
«Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը։
Նախաքննության գաղտնիքով կաշկանդված լինելով չեմ կարող հրապարակել ցուցմունքների բովանդակությունը, սակայն վստահեցնում եմ, որ այս առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ։
Կգա ժամանակը հանրությունը կդիտի այսօրվա առերես հարցաքննության տեսաձայնագրությունը։
Շարունակելի…»։