«Այս աշխատանքը կարևոր է». ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։
«Միացյալ Նահանգներն աջակցում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարևոր աշխատանքին Հայաստանում մարդու իրավունքների մշտադիտարկման և պաշտպանության ուղղությամբ։
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է ամուր և կենսունակ ժողովրդավարություն պահպանելու համար»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում։