«Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ
«Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ։
Այս մասին Tert.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված առևտրային կենտրոններում, տարբեր հասցեներով, իրականացվում են խուզարկություններ։
Այս պահին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում նախաքննության շահերից ելնելով»,- ասաց Աբրահամյանը։