Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական այցի շրջանակում մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Բաքվի կողմից օկուպացված Արցախի Հանրապետություն։
Բելառուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, նրանք այցելել են Վարանդայի շրջան, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի հոկտեմբերին: