Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան
Այս պահի դրությամբ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ինձ հետ զրույցներում կիրանցեցիները վերահաստատեցին, որ չեն ուզում լսել փոխհատուցման մասին որևիցե խոսակցություն»,- նշել է նա։
Ավելի վաղ Դանիելյանը հայտնել էր, որ ուղևորվում է Կիրանց՝ ծանոթանալու իրավիճակին։