Հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայիսի 15-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 23-ամյա Աբրահամ Պ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Նա ներկայացվել է դատարան: