Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է. Էրդողան
Թուրքիայի նախագահի և Վրաստանի վարչապետի դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո կողմերն անցկացրել են համատեղ մամուլի ասուլիս:
Թուրքիայի նախագահ Էրդողանը կարևորել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և նշել, որ երկաթուղու ամբողջ հզորությամբ վերսկսելու աշխատանքը շարունակվում է:
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան և Վրաստանը համագործակցում են նաև այլ կարևոր ենթակառուցվածքային ու էներգետիկ նախագծերում։
Ճեպազրույցի ժամանակ շոշափվել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները: Թուրքիայի նախագահը Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը համարել է պատմական հնարավորություն:
«Մենք հավատում ենք, որ երկու երկրներն ի վերջո կհասնեն խաղաղության համաձայնագրի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։