ԵՄ-ն համաձայնեցրել է ռուսական լրատվամիջոցների արգելքը
Եվրամիության ներկայացուցիչները համաձայնել են երեք ռուսական լրատվամիջոցի արգելքը՝ ռուսական քարոզչության դեմ պայքարի շրջանակներում։ Դրանք են կառավարական Российская газета-ն, РИА «Новости» գործակալությունը, որը նույնպես կառավարության մաս է կազմում, և Известия թերթը։
Արգելքը կվերաբերի նաև Պրահայում տեղակայված Voice of Europe ինտերնետային պորտալին, որը նույնպես համարվում է ռուսամետ:
Այս բոլոր լրատվամիջոցների նյութերի տարածումը ԵՄ տարածքում կարգելվի ցանկացած միջոցներով։ Դրանց դեմ միջոցառումները պաշտոնապես կներառվեն հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթում, որը նախատեսվում է համաձայնեցնել մինչև այս տարվա հուլիս։
ԵՄ-ն արդեն արգելել է տասնյակից ավելի ռուսական խոշոր լրատվամիջոցների նյութերի տարածումն իր տարածքում։
Կրեմլն էլ իր հերթին է արգելել կամ լրջորեն սահմանափակել արտասահմանյան լրատվամիջոցների գործունեությունը Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի պատերազմի մեկնարկից հետո։