Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
Իսպանիայի ազգային ոստիկանությունը հարված է հասցրել մեքսիկական «Սինալոա» թմրակարտելին՝ առգրավելով մոտ 1,8 տոննա մետամֆետամին Ալիկանտեի նահանգում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թագավորության իրավապահ մարմիններին։
Ըստ նրանց տեղեկատվության՝ սա Իսպանիայում առգրավված ծավալներով խոշորագույն, իսկ Եվրոպայում երկրորդ խոշորագույն խմբաքանակն է։ Գործողությունը հնարավորություն է տվել վերացնել Եվրոպայում այդ թմրադեղերի մատակարարումների հիմնական կետերը։
Գործողության ընթացքում հինգ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ Իսպանիայում կարտելի պարագլուխը: