ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Եվրամիությունը Իսրայելին կոչ է անում ձեռնպահ մնալ Գազայում առանց այն էլ սարսափելի հումանիտար իրավիճակի հետագա սրացումից և վերաբացել «Ռաֆահ» անցակետը։
Ինչպես հայտնում է Euronews-ը, այս մասին ասվում է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։
«Ավելի քան մեկ միլիոն խաղաղ բնակիչներ պատսպարվում են Ռաֆախում և նրա շրջակայքում։ Նրանց հրահանգվել է տարհանվել այն շրջաններից, որոնք՝ ըստ ՄԱԿ-ի անվտանգ չեն համարվում» - նշվում է տեքստում:
Ըստ աղբյուրի՝ ինչպես հայտնել են ՑԱԽԱԼ-ից, Իսրայելի բանակի ստորաբաժանումներն ավարտել են գործողությունը Զեյթունի շրջանում ՝ հիմնական ջանքերը կենտրոնացնելով Ռաֆահի վրա:
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է դիմադրություն ցույց տալ, գրոհայինները մի քանի հրթիռ են արձակել Իսրայելի հարավային քաղաքների ուղղությամբ: