Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Հանրապետության հրապարակում, Երևանի փողոցներում և հանրապետության ամբողջ տարածքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ հակաիշխանական բողոքի զանգվածային գործողությունները հանրային օրակարգի թիվ մեկ թեման են դարձել։ Պայքարն ինքնին արդեն իսկ յուրահատուկ անուն է ստացել՝ Սրբազան շարժում։
Բագրատ Սրբազանը ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ: Նշվել է, որ հանդիպումները շարունակական են:
«Փաստը» կապ հաստատեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և հետաքրքրվեց` ինչպես է վերաբերվում Սրբազան շարժմանը։ Աբրահամյանը յուրահատուկ պատասխան տվեց՝ «Աստծո գործերն անքննելի են», և հրաժարվեց պատասխանել որևէ այլ հարցի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: