Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրի
Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանն այսօր՝ մայիսի 15-ին հրաժարական է տվել։ Տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արմեն Հայրապետյանը։
«Ընտրություններից հետո մենք կոալիցիոն հուշագիր էինք ստորագրել «Ազատական» կուսակցության հետ։ Ըստ այդ համաձայնագրի՝ 2.5 տարի կառավարելու էր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը՝ ի դեմս Բագրատ Զաքարյանի, իսկ վերջին 2.5 տարին՝ Սամվել Բաբայանի թիմակիցը՝ Խաչատուր Անդրեասյանը»,- ասել է Հայրապետյանը։