Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել Խարկովի մարզը և Ուկրաինայի կողմից վերահսկվող Դոնբասի հատվածը։
«Այսօր, երբ մենք խոսում էինք, գրեթե յուրաքանչյուր հարցում ուշադրության կենտրոնում եղել են Խարկովի և Դոնեցկի մարզերը, ճակատի ամենադժվար հատվածները», - Կուլեբան ասել է Բլինքենի հետ համատեղ անցկացված ճեպազրույցում, որը Ուկրաինայի ԱԳՆ-ն հեռարձակել է սոցցանցի իր էջում։
Նրա խոսքով՝ զրույցի առանցքային հարցը եղել է ոչ միայն ռազմական օգնության ծավալը, այլեւ զենքի և զինամթերքի մատակարարումների արագությունը։ «Ամեն ինչ պետք է արագ տեղի ունենա, որպեսզի մենք կարողանանք խափանել ՌԴ-ի հարձակողական պլանները»,- նշել է Կուլեբան։